Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: «Եթե Ծառուկյանը մարտի 1-ի հետ կապ ունի, թող ինձ մասսայական գնդակահարեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին վերաբերող հարցին: Լրագրողներից մեկը նկատեց՝ խոսակցություններ կան, որ մարտի 1-ի ծեծուջարդին իր թիկնազորի անդամներն էլ են մասնակցել: «Ով նման բան է ասում, անբարոյական ընտանիքից է, շանտաժ են անում»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հարցին էլ, Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ իրենք այժմ համագործակցում են իրենց գործընկերների հետ: Նկատի ունի թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: «Քոչարյանի հետ ո՞նց կարանք համագործակցենք»,- զարմացավ Գագիկ Ծառուկյանը:
Քիչ ուշ փոքր ինչ այլ ձեւակերպմամբ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հարցին պատասխանելով էլ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը հլը թող վերադառնա քաղաքականություն…»:
Երբ լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ հայտարարել է՝ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Դե թող մասնակցի»:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ