Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոն դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու մեղադրանքով, գրում է sport24.ru պորտալը:
Հաղորդվում է, որ 2011-2012թթ. ընթացքում պորտուգալացի մասնագետը չի վճարել մոտ 1.9 մլն եվրո հարկ: Ըստ Իսպանիայի իշխանությունների՝ սեփական եկամուտները թաքցնելու համար Մոուրինիոն օգտագործել է օֆշորների շղթա Իռլանդիայում, Նոր Զելանդիայում և Վիրջինյան կղզիներում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ