Մի շարք դժգոհությունների հիման վրա՝ սեպտեմբերի 3-ին Կոտայքի մարզպետի կողմից գրություն է ուղարկվել Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանին՝ պարզելու աշակերտներին միատիպ համազգեստներ պարտադրելու մասին տեղեկատվության իսկությունը:
Ըստ ներկայացված բացատրության՝ դպրոցի աշակերտները պարտադրաբար կրում են միանման համազգեստ, ինչն անթույլատրելի է՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի 22.06.2018 թվականի N03/07.2/7671-18 շրջաբերականի:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նաիրա Ալեքսանի Բաբայանի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը:
Կոտայքի մարզպետարան