Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջական խնդիրների պատճառով ավելանում է երեխաների թիվը մասնագիտացված հաստատություններում

Սեպտեմբեր 04,2018 14:49

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր մասնակցել է «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով միջազգային համաժողովին։

«Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր հարցերում առաջնահերթ ուշադրության կենտրոնում պետք է լինի երեխայի լավագույն շահը, իսկ երեխայի կարևորագույն իրավունքներից է ընտանիքում ապրելու իրավունքը: Բոլորս պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի մանկատուն կամ այլ հաստատություն երեխայի տեղափոխվելը լինի վերջին, բացառիկ միջոց»,- Հայաստանի ու Բուլղարիայի կառավարությունների աջակցությամբ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կազմակերպած միջոցառման ժամանակ նշել է Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ երեխաները հայտնվում են հատուկ հաստատություններում սոցիալական վատ պայմանների, հաշմանդամություն ունենալու կամ այլ պատճառներով: Ու թեև վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի պակասում է մանկատներում ապրող երեխաների թիվը, սակայն դրան զուգահեռ առողջական խնդիրների պատճառով ավելանում է երեխաների թիվը մասնագիտացված հաստատություններում: Այդ իմաստով անհրաժեշտ է փորձել ընտանիքների հետ աշխատել այնպես, որ հաստատություններում հայտնված երեխաները հեշտությամբ վերադառնան ընտանիքներ․ պետությունը նախ պետք է միջոցներ ձեռնարկի ընտանիքի հնարավորությունների զարգացման ուղղությամբ, հետո միայն փակի այդ հաստատությունները։

«Վերջերս հրապարակված «ՀՀ կողմից «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում մենք արձանագրել ենք, որ Հայաստանը նշյալ կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների թվում ունի մասնակի կատարված կամ չկատարված պարտավորություններ»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Արման Թաթոյանը կարևորել է այս ոլորտում միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության դերը։

Նա պատրաստակամություն է հայտնել երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ աշխատել շահագրգիռ կողմերի հետ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջերս Պաշտպանին վերապահվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու լիազորությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930