«Երեւան» հիմնադրամում չարաշահումների գործով ՀՀ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, դեռ չի հարցաքննվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Նա անպայման հարցաքննվելու է: Քննչական խմբի ղեկավարն ինքը որոշում կկայացնի՝ ե՞րբ հարցաքննել նրան»,-վստահեցրեց Վանեցյանը: Նա նշեց, որ Տարոն Մարգարյանին հարցաքննելու նպատակահարմարությունը քննչական խումբն է որոշում. «Դրա գործունեությանը ես չեմ խառնվում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ