Օգոստոսի 31-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի մի խումբ աշխատակիցների հետ ներկա գտնվեց Հաղպատի վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու խաչի տեղադրման արարողությանը: Թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը վանական համալիրի Շուրբ Նշան եկեղեցու խորանի առջև իր օրհնության ու երախտիքի խոսքն ուղղեց Իտալիայից ժամանած որմնանկարների վերականգնող մասնագետներ, իտալացի Քրիստին Լամուղեին և Իտալիայում բնակվող մեր հայրենակից Արա Զարյանին, որոնց նախաձեռնությամբ դարերի փոշուց ձերբազատվել են եկեղեցու աջակողմյան հատվածի և խորանի որմնանկարներն ու փորագրերը, որոնք իրենցից ներկայացնում են ինչպես գեղարվեստական ու հոգևոր, այնպես էլ պատմական բարձր արժեք՝ հարուստ նյութ դառնալով հետագա ուսումնասիրողների համար:
Սրբազան հայրը այնուհետև պարգևներ հանձնեց բարերարներին և Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանին, հույս հայտնեց, որ մեկնարկած սուրբ աշխատանքը աջակիցներ կգտնի նաև առաջիկայում, և բարերարների միջոցներով կհանգանակվեն:
Լոռու մարզպետարան