«ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, այլ չի հրապարակում իր կողմից արված բացահայտումները: Ի սկզբանե ասել եմ՝ ճիշտ չեմ համարում ԱԱԾ-ի հրապարակային աշխատանքը: Խնդրում եմ՝ սովորեք, որ հարցազրույցներ էլ չեմ տալու»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչու Ազգային անվտանգության ծառայությունը վերջերս նոր բացահայտումների մասին չի հայտարարում, ասաց ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Բացահայտումների մասին ասելու եմ, բայց ոչ ամբողջությամբ»,-նշեց նա:
Վանեցյանն ասաց, որ մյուս պաշտոնյաների պես հարյուր օրվա ամփոփիչ մամուլի ասուլիս չի տալու:
Հարցին՝ «ինչո՞ւ, ասելիք չունե՞ք», նա այսպես արձագանքեց. «Ես այնքա՜ն բան եմ արդեն ասել…»:
ԱԱԾ տնօրենի խոսքով՝ իրեն ոչ-ոք չի հրահանգել այլեւս հրապարակային չլինել, պարզապես իր որոշումն է դա. «Մենք բաց լինելու ենք, ուղղակի սահմանափակելու ենք հրապարակայնությունը: ԱԱԾ տնօրենի պաշտոնը հրապարակային չպետք է լինի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ