Լրահոս
Օրվա լրահոսը

Աջ ղեկով մեքենաների ներկրման ժամկետը կարող է երկարաձգվել

Սեպտեմբեր 04,2018 13:12

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը կարծում է, որ ճիշտ կլինի, որպեսզի աջ ղեկով մեքենաների ներկման արգելքի ժամկետը երկարաձգվի: Այդ մասին այսօր նախարարը հայտարարեց իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու առիթով հրավիրած մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից արգելվել էր աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, ինչը մեծ դժգոհություններ առաջացրեց: Որոշումը ուժի մեջ է մինչեւ 2018 թվականի հոկտեմբեր։ Իսկ արդեն 2020 թվականից ԵԱՏՄ-ով պայմանավորված ընդհանրապես արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներկրումը։

«Նորից թույլատրել, հետո նորից արգելելն ավելորդ գործընթաց է, որը պետք է անցնենք։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի աջ ղեկով մեքենաների ներկման արգելքի ժամկետն երկարաձգելը։ Իրականում, աջ ղեկով մեքենաների քանակի աննախադեպ ավելացումը երթեւեկության համար նաեւ վտանգավորություն է ստեղծում։ Եվ հիմա այսօր նորից հետ քայլ անել, որպեսզի նորից գանք այսօրվա վիճակին, չեմ կարծում, որ դա լուծում է»,- ասաց նախարարը`հավելելով, որ ինքը կողմ չէ, երբ մեքենայի ղեկը տեղափոխում են ձախ կողմ, քանի որ տեխնիկական մի շարք խնդիրներ են առաջանում այդ ժամանակ:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Հայաստան ցորեն ներկրելու վրացական կողմի վերջին արգելքներից: Հիշեցնենք, ըստ այդմ, վրացական կողմը նպատակահարմար չի գտնում, որպեսզի ցամաքային ճանապարհով Հայաստանը ներկրի իր ցորենը, քանզի իր ճանապարհներն են վնասվում: Նախարարն այստեղ քաղաքական ենթատեքստ չի տեսնում. «Լարսի ճանապարհը մեր միակ ճանապարհն է։ Ունենք այն, ինչն ունենք» ։ Հիշեցնում է բանակցությունները ռուսական, վրացական կողմերի հետ` շվեյցարական ընկերության միջնորդությամբ եւ երաշխավորությամբ այլընտրանքային ճանապարհի գործարկման մասով։ Դա աբխազական երկաթուղին է:

Հիշեցնենք, նաեւ, որ Սիրիայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելուց հետո ռուս-վրացական հարաբերություններն ավելի փակուղի են մտել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930