Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում սկսվել են քաղաքի կենտրոնից «Գազի թաղ» տանող ավտոճանապարհի կառուցապատման աշխատանքները: Այդ ճանապարհը շատ վատ վիճակում է: Նշված ճանապարհը շատ թեք է, ասֆալտե ծածկը շուտ շարքից դուրս կգար, ուստի որպես ճանապարհի ծածկ օգտագործվելու է տուֆ քարը: Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ ճանապարհի կառուցապատման համար նախատեսված շուրջ 23 միլիոն դրամի գերակշիռ մասը կտրվի համայնքի բյուջեից, մնացած մասը`պետական բյուջեից: Ճանապարհի կառուցապատման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ