Իրիսի գույնզգույն ու փայլուն թելերը մի խումբ կանանց ձեռքերում վերածվում են խաղալիքների` տարբեր կենդանիների կերպարներով։ Կանայք աշխատում են լուռ, մերթընդմերթ ժպտում են, հիացմունքով նայում իրենց ստեղծած կերպարներին ու անկեղծանալով ասում՝ ամեն խաղալիքի մեջ հոգի են դնում։
«Մենակ էն չի, որ աշխատում ենք, էս նաև հոգեբանական դասընթաց է, էս կերպարները ստեղծելուց հանգստանում ենք։ Էս աշխատանքով մեր կանայք իրենց ընտանիքներում ֆինանսական ներդրում են ունենում, ինքնահաստատվում։ Էս խաղալիքների շնորհիվ կարողացա փակել տղայիս ուսման վարձը»,- ասում է 2010 թվականից «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի «Բերդի արջուկներ» նախագծում աշխատող 41-ամյա Ասպրամ Պապյանը, ով խաղալիքների մեծ մասի հեղինակն է։
Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում