«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «ՔՊ» խոսնակ Վահան Կոստանյանն ասաց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակվել է 22 միլիոն 198 հազար 652 դրամ։ «Ունենք նաեւ եւս 20 միլիոն դրամի նվիրատվության խոստում»,- ասաց նա։
Կոստանյանն ասաց նաեւ, որ հրավիրյալների թիվը եղել է մոտ։ 300, բայց թե նրանցից քանիսն է նվիրատվություն կատարել, դժվարացավ ասել՝ երեւի էլի մոտ այդքանը։ Նվազագույն նվիրատվության չափը եղել է 5 հազար դրամ, ամենաշատը՝ մի քանի միլիոն դրամ։
Իսկ հասարակական-քաղաքական շրջանակներից կամ գործարար թեւից հայտնի անձինք եղե՞լ են։ «Ճիշտն ասած՝ քանի որ միջոցառումը փակ է եղել, ես թույլտվություն չունեմ որեւէ մեկից իրենց անունները հրապարակել։ Եղել են մեր ավագանու անդամներն ու իրենց կողմից հրավիրված մարդիկ, իսկ մեր ավագանու թեկնածուներն իրենք, ըստ էության, արդեն բավականին հայտնի ու հանրային դեմքեր են»,- ասաց նա։
Իսկ գործարար շրջանակներից մարդիկ եղե՞լ են։ «Կարծում եմ՝ եղել են, բայց ես դեմքով չեմ ճանաչել։ Վահան Քերոբյանն է եղել՝ Menu.am-ի»,- միայն Քերոբյանի անունը հիշեց «ՔՊ» խոսնակը։ Այլ գործարարների անուններ դժվարացավ թվարկել, քանի որ նրանց հետ շփում չի ունեցել, դեմքով չի ճանաչում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում