Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին:
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 անորակ վարտիք։
ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետաքննության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն