Առնվազն երկու բրոնզ՝ բռնցքամարտի աշխարհի ուսանողական առաջնությունում Էլիստայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի ուսանողական առաջնությանը Հայաստանից մասնակցում են 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 56 կգ Ժորժիկ Մարությանը, 60 կգ Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ Կորյուն Աստոյանը, 91 կգ Հենրիկ Սարգսյանը եւ +91 կգ Գուրգեն Հովհաննիսյանը:
Մեր ուսանող մարզիկներից Անուշ Գրիգորյանը եւ Ժորժիկ Մարությանը արդեն կիսաեզրափակչում են եւ ապահովել են առնվազն բրոնզե մեդալ: Հենրիկ Սարգսյանը դուրս է մնացել պայքարից, իսկ Կորյուն Աստոյանը, Նարեկ Հովհաննիսյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը պետք է սկսեին այսօր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ