Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեւորգ Ղազարյան. «Վարդան Մինասյանն այսօր ասաց, որ թեթեւ մարզումների ժամանակ չկա»

Սեպտեմբեր 03,2018 22:20

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր առաջին ուսումնամարզական հավաքն անցկացրեց Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ մեր ընտրանին նախապատրաստվում է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի՝ Լիխտենշտեյնի եւ Մակեդոնիայի հետ հանդիպումներին:

Փակ մարզումից հետո ֆուտբոլիստները շփվեցին լրատվամիջոցների հետ:

Գեւորգ Ղազարյան, կիսապաշտպան. «Իմ նոր ակումբում ամեն բան նորմալ է: Խաղում եմ նույն առաջնությունում, մարզավիճակս էլ նորմալ է: Կարծում եմ՝ բոլոր հավաքականներն էլ, ինչպես մենք, լուրջ են տրամադրված, քանի որ մեր նման բոլոր թիմերն էլ ուզում են հաղթել: Կարծում եմ՝ հետաքրքիր խաղեր են լինելու, որտեղ մենք պետք է աշխատենք գրավել առաջին տեղը: Դա մեր միակ նպատակն է: Ինչ վերաբերում է Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը, կարծում եմ՝ մենք ավելի ուժեղ ենք, բայց դա պետք է ապացուցենք խաղադաշտում: Հայաստանի առաջնության հանդիպումներին հետեւել եմ: Բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են տեղափոխվել ակումբներ, թիմերի քանակն էլ ավելացել է եւ առաջնությունն ուժեղացել է:

Այսօրվա առաջին մարզումն անցավ բարձր տրամադրությամբ, սակայն Վարդան Մինասյանը հիշեցրեց, որ թեթեւ մարզումների ժամանակ չկա, պետք է միանգամից կենտրոնանալ եւ անցնել լուրջ մարզումների»,-ասաց Գեւորգ Ղազարյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ կասի առաջիկայում ՀՖՖ նախագահի հնարավոր փոփոխության մասին՝ ֆուտբոլիստն ասաց. «Կյանքում ամեն ինչ էլ լինում է: Ֆեդերացիայի նախագահի փոփոխությունը ֆուտբոլի մի մասն է, բոլորն էլ կարող են փոխվել, անգամ ՖԻՖԱ-ի նախագահները: Պարոն Ռուբեն Հայրապետյանը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է կատարել: Հենց միայն ֆուտբոլի ակադեմիաների ստեղծումը նրա օրոք է եղել, եւ դրական փոփոխությունները ակնհայտ են: Նախագահի նոր թեկնածուին չեմ ճանաչում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930