Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հավատում են իրենց ուժերին

Սեպտեմբեր 03,2018 23:00

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպումներին այսօրվանից նախապատրաստությունն սկսած Հայաստանի ազգային հավաքականի անդամները առաջին մարզումից հետո լրագրողների հետ զրուցած ֆուտբոլիստները նշեցին, որ տրամադրված են մարտական, հավաքականում մթնոլորտը լավ է եւ անելու են ամեն բան հաջողության հասնելու համար:

Արթուր Սարկիսով, հարձակվող, «Ենիսեյ» (Ռուսաստան). « Ինքնազգացողությունս եւ մարզավիճակս լավ է, քանի որ Ռուսաստանի առաջնությունը մեկնարկել եւ ընթացքի մեջ է: «Լիխտենշտեյնի եւ Մակեդոնիայի հետ խաղերը հեշտ չեն լինի, բայց մենք կներդնենք առավելագույն ջանքեր: Ազգերի լիգայի եզրափակիչ փուլ անցնելու հնարավորություն բոլոր հավաքականներն էլ ունեն: Ֆուտբոլում ամեն բան էլ լինում է: Մենք նախկինում էլ դրան մոտ էինք, սակայն բախտներս մի փոքր չբերեց:

Հետեւություններ արել ենք եւ կանենք առավելագույնը: Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, իհարկե, ուժեղ դարպասապահ է եւ կարող է շատ օգնել հավաքականին, բայց որոշում կայացնելու իրավունքն իրենն է»:

Արաս Օզբիլիս, կիսապաշտպան, «Վիլլեմ II» (Հոլանդիա). «Շատ ուրախ եմ, որ նորից այստեղ եմ: Իմ ակումբում երեք հանդիպման եմ մասնակցել ու խաղից խաղ լավացրել: Հավաքականում տրամադրությունը բարձր է: Բայց ժամանակ քիչ ունենք: Պիտի ամեն բան անենք, որպեսզի առաջին խաղում լավ արդյունք գրանցել: Հիմա ոչ մի հավաքական էլ թույլ չէ: Այլեւս այն ժամանակները չեն, որ փոքր երկիրը մեծ երկրին խոշոր հաշվով պարտվում էր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930