Հայտնել ենք, որ սեպտեմբերի 2-ի երեկոյան Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի սահմանագոտում հայտնվելով՝ ականների պայթյունից վնասվել ու ականապատ դաշտից չեն կարողանում դուրս գալ Բարեկամավանի 4 բնակչի պատկանող 3 կով եւ 2 երինջ:
Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ իրենք կարողացել են դուրս բերել բոլոր անասունները, բացառությամբ ականների պայթյունի հետեւանքով առջեւի եւ ետեւի մեկական ոտքից զրկված մեկ անասունի: Նրա վկայությամբ՝ այդ գործին օգնել են սահմանապահ զինծառայողները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ