Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ականջներին օղ անեն. Երևան քաղաքի վրա «ղումար» խաղալը ծանր է նստում». Հրանտ Վարդանյան

Սեպտեմբեր 03,2018 17:30

«Երբևէ մտքովս չի անցնում, որ ընտրակաշառք կլինի այս ընտրություններին: Դրանք բնականոն ընտրություններ են լինելու»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Դավիթ Գասպարյան

Դավիթ Գասպարյանը վստահեցրեց՝ արատավոր անցյալը չպետք է կրկնվի: Նա նշեց, թե ով էլ ընտրվի, բարով ընտրվի, միայն թե իր պահանջները կատարի: Օրինակ՝ վերականգնի Հանրապետության հրապարակի պատվանդանը, բացի Արևմտահայերեն ուսուցման դպրոց, հենց մտնի աշխատասենյակ, վերանայի Երևանի պատվավոր քաղաքացի կոչումը:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը երանի չի տալիս այն անձին, որը կընտրվի քաղաքապետ: Նա հայտարարեց, թե թեկնածուներից ոչ մեկին դեմ չէ, սակայն չի էլ կողմնորոշվում, թե ում է ընտրելու. «Ես կուզեի, որ ավելի պատրաստված լինեին թեկնածուները: Կուզեի, որ Երևանի ավագանու ընտրությունները կանգնեցնեին մինչև խորհրդարանական ընտրություններ: Դրանից հետո գուցե ավելի լավ թեկնածուներ ի հայտ գային»:

Նա խորհուրդ տվեց դիվիդենտներ չհավաքել ու զգուշացրեց. «Թող ականջներին օղ անեն. Երևան քաղաքի վրա «ղումար» խաղալը ծանր է նստում: Երևան քաղաքին ով սխալ վերաբերվեց, նրա համար շատ ծանր է լինելու: Խնդրում եմ՝ Երևանին լուրջ վերաբերվեք և Երևանով դիվիդենտներ հանկարծ ոչ մեկ չփորձի հավաքել, ինչպես եղավ բետոնապատումը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ: Սա բարբարոսություն էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930