Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւերի ու սպիտակների համախտանիշի մասին

Սեպտեմբեր 03,2018 16:42

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական յայտարարել, չնայած գիտէք, բայց պէտք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք յաջողութիւն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր յաջողութիւնը Հայաստանի յաջողութիւնն է…»:

Սա «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցութեան կողմից Երեւանի քաղաքապետի պաշտօնում առաջադրւած թեկնածուի՝ Հայկ Մարութեանի՝ Երեւանի աւագանու ընտրութիւններին «Իմ քայլը» դաշինքի՝ ընտրութիւնների ֆինանսաւորումն ապահովելու համար կազմակերպւած դրամահաւաք-երեկոյի ընթացքում ունեցած ելոյթի մի մասն է, հիմնական առանցքն ու իմաստը:

Սեւերի ու սպիտակների աշխարհ, որտեղ դատելով առկայ իրողութիւնից, բաւական յարամարաւէտ տեղաւորւել են ՀՀ իշխանական ուժի՝ «Քաղաքացիական պայմանգրի» ներկայացուցիչները:

Այդ մասին են վկայում յետյեղափոխութեան այս հարիւր ու մի քանի օրերի ընթացքում քաղաքական տւեալ ուժի ամենատարբեր տրամաչափի եւ նշանակութեան ներկայացուցիչների հանրային ելոյթներն ու սոցիալական ցանցերում գրառումները:

«Մենք ու նրանք», «յեղափոխականներ ու հակայեղափոխականներ», «Սեւերն ու սպիտակները»… եւ էլի նման կարգի բազմաթիւ արտայայտութիւնն, որոնք ամրապնդւել են յիշեալների լեկսիկոնում:

Այս համատեքստում, ակամայից հարց է առաջանում, թէ հասկանո՞ւմ են արդեօք նրանք իրենց օգտագործած բառերի եւ արտայայտած մտքերի իմաստն ու նշանակութիւնը:

Պատասխանն ըստ իս՝ մէկն է ու միանշանակ. ո՛չ:

Ո՛չ տրամաբանական այն պարզ պատճառով, որ հայկական իրականութիւնն (Հայաստանում եւ Սփիւռքում) այսօր ապրում է իմաստաբանական դաշտի որոշակի քայքայման եւ արժեզրկման ժամանակաշրջան, ուր բառերն օգտագործւում, իսկ մտքերն արտայայտւում են բացառապէս այն տրամաբանութեամբ, թէ դրանք ինչպէս են կարող ազդել հասարակութեան վրայ եւ ինչ զգացմունքներ են կարող առաջացնել նրա մօտ:

Այլապէս այլ կերպ հնարաւոր չէ մեկնաբանել, թէ այդ ինպէ՞ս է լինում, որ յեղափոխութեան օրերին, ինչու չէ նաեւ այսօր, սիրոյ, միասնութեան, հասարակութեանը համախմբելու, ընդհանուր նպատակների եւ այլեւայլ լաւ ու դրական երեւոյթների մասին խօսող ՔՊ ներկայացուցիչներն այդքան ինքնամոռաց բարձրաձայնում են նաեւ «սեւերի ու սպիտակների», «իւրայինների եւ ոչ իւրայինների» մասին՝ հասարակութեանը բաժանելով թշնամական ճամբարների:

«Սեւերի ու սպիտակների» աշխարհում, ցաւօք, քաղաքական կոռեկտութիւնը, ազգային նպատակներն ու շահերը, հասարակական հանդուրժողականութիւնն ու անդորրը յետին պլան են մղւած: Ասպարէզը յատակին հաւասարեցւած, էժանագին պոպոլիզմինն է, որն ինչ խօսք, յետյեղափոխութեան էյֆորիայի պայմաններում, երբ հասարակական մթնոլորտը ծայարյեղութեան աստիճանի էլեկտրականացած է, իսկ հասարակութիւնը՝ նոյն չափի բեւեռացած, կարող է 100 տոկոսանոց յաջողութիւն ապահովել՝ ամրապնդելով սեփական իշխանութեան հիմքերը:

Չպէտք է մոռանալ, սակայն, որ այս էյֆորեան վերջիվերջոյ մարելու է եւ անխուսափելիօրէն վրայ է հասնելու ցանած քամու փոթրիկ բերքը հնձելու ժամանակը:

Ու այդ պահին ՔՊ-ն ստիպւած է լինելու առերսւել հայելային սեփական արտացոլանքի հետ, եւ բնազդաբար սկսւելու է ինքնաոչնչացման գործընթացը:

Յ.Գ. Հայկ Մարութեանի ելոյթում «Սեւերի ու սպիտակների» մասին տեսութիւնից բացի, կար նաեւ մի ոչ պակաս ուաշգրաւ ֆրազ. «Մեր թիմը ուժեղ է, նոյնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դէմը խաղ չկայ»:

Տղայական այս տրամաբանութեամբ են առաջնորդւել նաեւ ՀՀՇ-ն ու ՀՀԿ-ն՝ իրենց իշխանութեան օրօք: Արդիւնքը պարզ է… իսկ պատմութիւնը կրկնւելու բացառիկ յատկութիւն ունի: Սա յիշեցման կարգով միայն:

alikonline.ir

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930