Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար. Մոնթե Մելքոնյան անուն-ազգանունը յուրաքանչյուրին պետք է պարտավորեցնի լավ սովորել

Սեպտեմբեր 03,2018 16:22

Ուսումնական տարվա մեկնարկը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական  վարժարանում

Ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Մաղթելով արդյունավետ ուսումնառություն, անսպառ եռանդ և նպատակասլացություն՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատության սաներին հորդորել է  բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթեի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը: ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ Մոնթե Մելքոնյանանուն-ազգանունը յուրաքանչյուրին պետք է պարտավորեցնի լավ սովորել՝ մտապահելով վարժարանի կոչումն ու առաքելությունը:

– Յուրաքանչյուր մոնթեական պետք է գիտակցի, որ այսուհետև անմասն չի մնալու Հայաստանի ապագայի կառուցման գործընթացից և ամեն քայլ պետք է լինի իր և մեր երկրի վաղվա օրվա մի մասնիկը,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև ռազմամարզական վարժարանի ղեկավար կազմը, ուսուցիչները և սաները: Կրթահամալիր ընդունված պատանիներին իր օրհնության խոսքն է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ներկաներին իրենց հայրենասիրական կատարումներով ողջունել են ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթի զինծառայողները:

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է վարժարանի անձնակազմի շարային երթով, որին հաջորդել է ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական զրույցը սաների հետ և շրջայցը միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող դիլիջանյան կրթահամալիրի տարածքում:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930