«Տաշիր» ընկերությունների խումբն ու Comedy Club Production-ը կհամագործակցեն՝ Հայաստանի մայրաքաղաքում Comedy Club փառատոն անցկացնելու նպատակով: Փառատոնին կմասնակցեն նախագծի բոլոր ռեզիդենտները, շոու բիզնեսի, սպորտի, երաժշտության և կինոյի աստղեր: Փառատոնի գործընկերներն են նաև «Ֆորա Բանկ» բաժնետիրական առևտրային բանկը, «ՌԻՈ» առևտրի և ժամանցի կենտրոնների ցանցը, «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը:
Փառատոնը կկայանա սեպտեմբերի 15-ին և 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բեմ կվերադառնա Գարիկ Մարտիրոսյանը, որը Պավել Վոլյայի հետ միասին կշփվի հյուրերի հետ: Հատկանշական է, որ միջոցառումը կկայանա Երևանի համար հոբելյանական տարում: Այսպիսով, Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Comedy Club փառատոնն իր ուրախ նոտան կավելացնի քաղաքի և նրա բնակիչների մեծ տոնին:
Անդրեյ Լևին, Comedy Club Production-ի գլխավոր տնօրեն
«Մեզ համար մեծ պատիվ է, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կայանալիք Comedy Club փառատոնին «Տաշիր» ընկերությունների խումբը հանդես եկավ որպես գլխավոր գործընկեր: Հուսով եմ, որ այս միջոցառումը կդառնա ևս մեկ կարևոր քայլ մեր երկարատև և բեղմնավոր համագործակցության ճանապարհին»:
Հայկ Իգնաթյան, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ
«Գործընկերներին մենք միշտ ընտրում ենք հուսալիության սկզբունքով և մեծ հարգանքով ենք վերաբերվում Comedy Club Production-ի՝ հենց Հայաստանում նման միջոցառում անցկացնելու նախաձեռնությանը: Վստահ եմ, որ Երևանում կայանալիք փառատոնը կդառնա քաղաքի 2800-ամյա հոբելյանի գլխավոր նվերներից մեկը և դրական զգացողություններ կպարգևի ոչ միայն հայաստանցիներին, այլև ողջ աշխարհի հանդիսատեսներին»:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
«Տաշիր» ընկերությունների խումբ
«Տաշիր»-ը Դաշնության մասշտաբով գործող բազմապրոֆիլային ընկերությունների խումբ է, որը հիմնադրվել է 1999 թ․ և համախմբում է Ռուսաստանի տնտեսության տարբեր, այդ թվում՝ շինարարության, արտադրության, ֆինանսական և էներգետիկայի, բնակարանաշինության, մանրածախ առևտրի և ժամանցային ոլորտներում գործող ավելի քան 200 ընկերություն: Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45000-ը: Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի 25 քաղաքները և մերձակա երկրները: Ընկերության հիմնադիրը և նախագահը Սամվել Կարապետյանն է: Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:
Ընկերությունների խմբի գործունեության հիմնական ուղղություններն են բնակարանային շինարարությունը և կոմերցիոն անշարժ գույքի կառավարումը, ընդ որում գերակա ուղղություն է հանդիսանում առևտրային անշարժ գույքը: «Տաշիր»-ը ռուսական բնակարանաշինության շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, կոմերցիոն և բնակարանային անշարժ գույքի ոլորտում ստեղծել է ժամանակակից բարձր տեխնոլոգիական օբյեկտներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 25 մլն մ2:
Comedy Club Production
Comedy Club Production-ը ռուսական բազմապրոֆիլային պրոդյուսերական ընկերություն է, որը մասնագիտացած է հեռուստահաղորդումների, սերիալների ու ֆիլմերի արտադրության, համերգային և փառատոնային գործունեության մեջ, ինչպես նաև գործունեություն է իրականացնում ժամանցային ծառայությունների ոլորտի այլ ուղղություններով: Comedy Club Production-ը ТНТ հեռուստաալիքի բովանդակության հիմնական արտադրողն է: Իրականացրած նախագծերն են Comedy Club, Comedy Woman, Love is, Сomedy Բաթլ, Stand Up, «Բաց բարձրախոս», «Ստուդիա ՍՈՅՈՒԶ», «Մեկ անգամ Ռուսաստանում», «ՊԱՐԵՐ», «ԵՐԳԵՐ», «Չքնե՛լ», «Որտե՞ղ է տրամաբանությունը», «Իմպրովիզացիա» շոու ծրագրերը, «Ինտերնները», «Ունիվեր», «Նոր հանրակացարանը», «Նաշա Ռաշա», «Բորոդաչ» սերիալները և այլն: Ընկերությունն ակտիվորեն զարգացնում է փառատոնային գործունեությունը: Comedy Club ֆլագմանային նախագիծը «Ֆորմուլա 1», «Ռուսաստանի գրան-պրին», FINA 2015 խոշոր միջոցառումների մասնակիցն է: Comedy Club Production-ը մտնում է «Գազպրոմ-մեդիա» ժամանցային հեռուստաալիքների ենթահոլդինգի կազմի մեջ:
Կապ
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «Տաշիր» ընկերությունների խմբի կորպորատիվ հաղորդակցման դեպարտամենտ:
Հեռ.՝ +7 495 989 28 32| Էլ. փոստ՝ [email protected]
Մոսկվա | Պոդկոլոկոլնի նրբանցք, 13/5