Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանում տասնամյա վաղեմության գործերի քննությունը այդ երկրի ներքին գործն է. Լավրով

Սեպտեմբեր 03,2018 15:04

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես տասնամյա վաղեմության գործերի քննությունը, այդ երկրի ներքին գործն է, բայց դա պետք է մնա օրենքի և սահմանադրության շրջանակում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը:

«Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակն այժմ շարունակում է եռալ, մասնավորապես, քննվում են տասնամյա վաղեմության իրադարձություններ, տեղի են ունենում ձերբակալություններ,- ասել է Լավրովը:- Մենք դա համարում ենք Հայաստանի ներքին գործը: Եվ ցանկանում ենք, որ այդ ներքին գործերը մնան օրենքի և սահմանադրության ամուր հողի վրա, ինչպես նաև արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարար առաջադրանքների վրա»:

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի այն երկրներում, որոնց հետ Մոսկվան միութենական հարաբերություններ է պահպանում և ռազմավարական գործընկերություն ունի, իրավիճակը լինի կայուն, «որպեսզի ներքին գործընթացները զարգանան սահմանադրական հունով և բարենպաստ հնարավորություններ լինեն տնտեսության զարգացման, սոցիալական ոլորտի բարելավման համար»: «Սա այն ամենն է, ինչ մենք փորձում ենք անել, այդ թվում մեր ինտեգրացիոն տնտեսական միավորման՝ ԵԱՏՄ-ի, իսկ անվտանգության ոլորտում՝ ՀԱՊԿ-ի միջոցով»,- ասել է Լավրովը:

Լավրովը նշել է, որ, այնուամենայնիվ, իրենք ուշիուշով հետևում են հայաստանյան իրադարձություններին: «Մենք ոչ մի շարժում կամ հայտարարություն չենք արել, որոնք, անգամ չափազանցված, կարելի կլիներ մեկնաբանել որպես միջամտություն ներքին գործերին,- ասել է նա:- Չեմ կարող ասել, որ մյուս արտաքին դերակատարներն էլ են նույն կերպ վարվել»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930