Ինչպես տեղեկացրել ենք, այսօր նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Նա շրջեց կրթահամալիրի տարբեր մասնաշենքերում ու մի մասնաշենքից մյուսը գնալիս ճանապարհին զրուցում էր անցորդների, աշակերտների, ծնողների հետ:
Կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը նախագահի ուշադրությունը հրավիրեց մասնաշենքերի ճանապարհային հատվածի վրա. «Այս ճանապարհը շատ վտանգավոր է, ամեն օր քարեր կարող են ընկնել, վտանգավոր հենապատեր են: 40-50 տարվա պատմություն ունի»:
Այն աստիճանները, որոնցով ամեն օր երեխաներն են գնում դպրոց, գալիս, վերեւի հենապատերից քարեր են ընկնում ներքեւ ու կարող են նաեւ երեխաների վրա ընկնել:
Նախագահը, տեսնելով դուրս եկած քարերը, լրագրողներին ասաց. «Նկարեք, ուղարկեք քաղաքապետարան, ասեք նվեր է՝ իմ կողմից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ