Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կիլոգրամով մաքսազերծումն անարդար է». Արծվիկ Մինասյանը՝ բողոքող առեւտրականներին

Սեպտեմբեր 03,2018 14:17

«Կիլոգրամով մաքսազերծումն անարդար մոտեցում է եւ վնասում է տեղական արտադրությանը: Այո, ՊԵԿ-ի հետ աշխատում ենք այդ ուղղությամբ: Մաքսազերծումը պետք է տեսակով պայմանավորված արվի, ոչ թե կգ-ով»,-լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այսօր Կառավարության դիմաց տոնավաճառների աշխատակիցների բողոքի ցույցին, որով նրանք պահանջում են վերանայել հագուստի մաքսազերծման գները, հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ներմուծողն ինքը պետք է զբաղվի մաքսազերծմամբ. «Այդ նպատակով ՊԵԿ-ը ստեղծել է երկու ստորաբաժանումներ, որոնք կաջակցեն քաղաքացիներին՝ այդ գործընթացը կատարելու համար: Քաղաքացիներն էլ պետք է սովորեն, որ կգ-ով հագուստ չպետք է մաքսազերծվի»:

Արծվիկ Մինասյանն օրինակ մեջբերեց. «Թուրքիայից ներմուծված կգ-ով տրիկոտաժը չնչին արժեք է ունենում, մինչեւ ՀՀ-ում արտադրված նույն որակի տրիկոտաժն ավելի թանկ է: Պետք է փորձենք քաղաքացիներին տեղական արտադրության մեջ ներգրավվել: Բոլորի համար հավասար պայմաններ պետք է լինեն: Որքան էլ քաղաքացիները պնդում են, որ դա անարդար է, կգ-ով մաքսազերծումը ճիշտ մեթոդ չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930