Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտրականները նեղացած հեռացան կառավարությունից

Սեպտեմբեր 03,2018 13:36

Առեւտրականները կառավարության մոտից հեռացան ձեռնունայն: Հիշեցնենք՝ այսօր առավոտից տարբեր տոնավաճառների առեւտրականներ՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներ, ցույցի էին դուրս եկել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով նվազեցնել ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը:

Ցուցարարներին կառավարությունից ոչ ոք ընդառաջ չեկավ: Մի պահ տեղեկություն տարածվեց, որ հարցի վերաբերյալ կառավարությունում քննարկումներ են ընթանում եւ ավելի ուշ ցուցարարներին կմոտենան պաշտոնյաներ, որպեսզի տեղեկացնեն, թե ինչ լուծումներ են պատկերացնում, սակայն ցուցարարներն այդպես էլ մնացին սպասելով:

Նրանք այսօր դադարեցրին բողոքի ցույցը: Կառավարության շենքի մոտ հաջորդ ցույցը տեղի կունենա հինգշաբթի օրը:

Առեւտրականները սպառնացին հինգշաբթի օրը մարդաշատ ցույց կազմակերպել: Նրանք նաեւ կասկածի տակ դրեցին խոսակցությունները, թե կառավարությունում այդ հարցով քննարկումներ եղել են:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Առևտրականների բարձրաձայնած խնդրի մասին վարչապետին զեկուցվելու է այսօր, Aysor.am-ին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը. «Շաբաթ օրը ՊԵԿ ղեկավարության հետ հանդիպում էր տեղի ունեցել, առևտրականները ներկայացրել են իրենց խնդիրները և ՊԵԿ-ն այսօր այդ խնդիրների մասին պետք է զեկուցի վարչապետին ու գտնեն լուծումներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930