Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի ընկերության շաքարավազն այլեւս չի՞ վաճառվի «Երեւան-սիթի»-ներում

Սեպտեմբեր 03,2018 13:12

Հարկային ոլորտում բարեփոխումների նպատակով մշակվել են առաջարկներ, որոնք շուտով վարչապետի ղեկավարությամբ քննարկումների արդյունքում կներառվեն հարկային բարեփոխումների փաթեթում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Մասնավորապես, նրա խոսքով, առեւտրի եւ ծառայությունների ոլորտում նախատեսվում է օրենքով հստակեցնել տոնավաճառի սեփականատեր-աշխատող իրավահարաբերությունները. «Որեւէ տոնավաճառի կազմակերպիչ չպետք է մտածի, որ տարբեր պայմանավորվածություններ կարող է ունենալ ծառայություններ մատուցողների հետ»:

Արծվիկ Մինասյանն այնուհետեւ նշեց, որ գերիշխող դիրք ունեցող սուպերմարկետները մանրածախ շուկայում խաղի հստակ կանոններ պետք է ունենան. «Շաքարի շուկայում աշխատանք ենք տանում երկրորդ ձեռնարկություն ունենալու նպատակով (մոտ տասը տարի առաջ փակված գործարանը վերագործարկելու հարց է քննարկվում.-խմբ): Առհասարակ, եթե մի շուկայում տասը ներմուծող կա, ներմուծողին սահմանափակելը ճիշտ չէ, բայց եթե երկու սուբյեկտ շուկան բաժանել են իրար մեջ, իրականացնելու ենք հստակ տարանջատում՝ ներմուծող-արտադրողի եւ մանրամեծածախ առեւտրի սուբյեկտի միջեւ: Գնագոյացումը բոլորի համար հավասար պետք է լինի»:

Հարցին՝ «այսինքն, Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության շաքարավազը չի՞ կարող վաճառվել «Երեւան-սիթի»-ներում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ոչ՝ ներմուծողն իր կազմակերպությամբ չի կարող վաճառել»: Հավելենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ, որը նախատեսվում է այս տարի դնել հանրային քննարկման եւ ամբողջացնել, ներմուծողն իր ապրանքը, օրինակ՝ շաքարավազը, վաճառքի սուբյեկտներին պետք է վաճառի հավասար գնով:

https://www.facebook.com/aravot.am/videos/532658183813716/ 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930