Սեպտեմբերի 2-ի երեկոյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղի սահմանագոտում, ականապատ դաշտում են հայտնվել 3 կով եւ 2 երինջ, որոնք պատկանում են Բարեկամավանի 4 բնակչի: Առանց հսկողության մնացած անասուններն անցել են փշալարը, ականների պայթյուններից՝ վնասվել: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ վիրավոր կովերից մեկը կարողացել է դուրս գալ ականապատ դաշտից:
Չնայած տեղանքը հակառակորդի կողմից չի դիտարկվում, սակայն անասունները ականապատ դաշտից դուրս բերելու համար սակրավորի միջամտություն է հարկավոր կամ էլ անասուններից մի քանիսը գուցե կարողանան վերոհիշյալ կովի նման վիրավոր դուրս գալ ականապատ դաշտից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ