Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է հիփոթեքային վարկեր առանց հաճախորդի եկամուտների վերլուծության

Սեպտեմբեր 03,2018 12:36

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է այլ բանկերից և վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերի գնման նոր ծրագիր, որն ունի մի շարք առավելություններ.

  • հաճախորդները կկարողանան նվազեցնել իրենց գործող հիփոթեքային վարկի տոկոսադրույքը,
  • փոխել վարկի արժույթը,
  • ավելացնել վարկի ժամկետը,
  • ինչի հետևանքով հաճախորդները կփոքրացնեն իրենց ամսական ֆինանսական բեռը և կնվազեցնեն վարկի մարմանն ուղղված ծախսերը։

Այսուհետ բոլոր հաճախորդներին, որոնք բարեխղճորեն սպասարկում են իրենց հիփոթեքային վարկերը Հայաստանի ցանկացած բանկում կամ վարկային կազմակերպությունում, հնարավորություն է ընձեռնվում տեղափոխել իրենց հիփոթեքային վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ ստանալով նոր հիփոթեքային վարկ՝ գործող վարկի մնացորդի չափով առավել շահավետ պայմաններով և պարզեցված գործընթացով:

Հիփոթեքային վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկում կգնվեն հետևյալ բարելավված պայմաններով.

  • տարեկան տոկոսադրույք՝ սկսած9%*, վարկի ժամկետը՝ մինչև 30 տարի, վարկի գումար՝ մինչև 80 մլն ՀՀ դրամ,
  • հիփոթեքի գնման որոշման կայացում՝ մինչև 1,5 օրվա ընթացքում,
  • հաճախորդի եկամուտները չեն վերլուծվում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկի գնման համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկերի գնման պայմաններին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ այցելելով Բանկի մասնաճյուղեր, www.vtb.am կայք կամ զանգահարելով Միասնական տեղեկատվական կենտրոնի 8787 հեռախոսահամարով:

*Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք` սկսած 13.5%-ից:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930