Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտրականները նեղացան. կառավարությունից ոչ ոք չմոտեցավ նրանց

Սեպտեմբեր 03,2018 12:34

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտից» կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում տարբեր տոնավաճառների աշխատակիցներ՝ պահանջելով նվազեցնել ներմուծվող ապրանքների մաքսազերծման գները: Երկու ժամից ավելի տեւած բողոքի ցույցից հետո կառավարության ոչ մի պաշտոնյա ցուցարարներին չմոտեցավ:

Կարգ պահպանող ոստիկաններին ցուցարարները խնդրել էին փոխանցել, որ իրենք սպասում են որեւէ պաշտոնյայի հետ զրույցի: Ցուցարարները որոշեցին այս պահին դադարեցնել ցույցը եւ շարունակել բոյկոտը, այն է՝ ապրանքներ չներմուծել: Նրանք տեղեկացրին, որ բողոքի այդ ձեւը իրենք կիրառում են արդեն 10 օր:

Թե հետո բողոքի ինչ տարբերակներ կգործադրեն՝ դեռեւս հայտնի չէ, բայց այժմ ցուցարարները նեղացած եւ վրդովված հեռանում են:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ ցույցի կազմակերպիչներից Արմեն Ներսիսյանը տեղեկացրեց, որ «իրենց ընկերը կապի մեջ է փոխվարչապետի հետ» եւ տեղեկացել է, որ այս պահին կառավարությունում քննարկում է ընթանում իրենց հարցի վերաբերյալ: Ցուցարարները կսպասեն մինչեւ որեւէ տեղեկություն ստանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930