Քիչ առաջ Եղեգնուտ համայնքի բնակիչները լքեցին կառավարության շենքի հարակից տարածքը: Հիշեցնենք, որ վերջիններս առավոտից բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ նախկին հանրապետական գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի: Ռազմիկ Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը:
Համայնքի բնակիչները պահանջում են, որ նախկին գյուղապետը վերադարձնի իր յուրացրած գումարները, որոնք 137 միլիոն դրամ են կազմում: Կառավարություն եկավ եւ ցուցարարների հետ զրույց ունեցավ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Նա ցուցարարներին հորդորեց վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին, ինքն այսօր կառավարության համապատասխան պաշտոնյաների հետ հարցը կքննարկի, երեկոյան ժամը 7- գյուղի բնակիչների պատվիրակությանը կընդունի եւ կտեղեկացնի հետագա որոշումների մասին:
Եղեգնուտցիները մարզպետին եւ նրա հորդորը ծափերով ընդունեցին:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Միրիջանյանն ասաց, որ համայնքում չարաշահումների մասին բացահայտումներ են եղել, դրանք տեղադրված են մարզպետարանի կայքում, ինքը՝ մարզպետը, համապատասխան գրություններ է ուղարկել իրավապահ մարմիններին:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ