Ռիո դե Ժանեյրոյում հրդեհ է բռնկվել Ազգային թանգարանում, որտեղ պահվում էր 20 մլն ցուցանմուշ, այդ թվում՝ եգիպտական և հունահռոմեական մշակույթի նմուշներ: Հավաքածուների մեծ մասը ոչնչացվել է կրակի հետևանքով, հաղորդում է BBC-ն:
Հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 2-ի երեկոյան արդեն փակվելուց հետո: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է շուրջ 80 հրշեջ, որոնք միայն կեսգիշերին մոտ կարողացել են մեկուսացնել կրակը: Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում:
Ըստ փրկարարների՝ սկզբում իրենք չեն կարողացել օգտվել երկու մեծ հիդրանքներից, հետևաբար ստիպված են եղել ջուր վերցնել մոտակա լճից:
Հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն: Թանգարանի աշխատակիցները նախկինում բազմիցս բողոքել են ֆինանսավորման կրճատումից և շենքի ոչ բարվոք վիճակից:
Թանգարանի տնօրենը տեղի մամուլին տված հարցազրույցում կատարվածն անվանել է մշակութային ողբերգություն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ