Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում նաեւ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները: Եղեգնուտցիները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունի եւ լսի: Նրանց բողոքը Եղեգնուտի նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի դեմ է: Վերջինս Հանրապետական կուսակցության անդամ է եւ, ինչպես պնդում են եղեգնուտցիները, 34 տարի «լափել է»:
«Մեծարգո վարչապետ, Եղեգնուտ համայնքը մեկ մարդու նման անվերապահորեն վստահում է ձեզ, բոլորով մասնակցել ենք սիրո եւ համերաշխության թավշյա հեղափոխությանը, մենք այժմ չենք վախենում եւ դուրս ենք եկել, որովհետեւ մեր պահանջը արդար է»,- հայտարարում են եղեգնուտցիները:
Լրագրողների հետ զրույցում եղեգնուտցիները պատմեցին, որ նախկին գյուղապետը համայնքի բյուջեից անընդհատ գումարներ է դուրս գրել տարբեր մարդկանց անուններով, այդ մարդիկ երբեք չեն ստացել գումարները: Մարդիկ ասում են նաեւ, որ տարբեր ունեւորներ ձեւակերպվել են իբրեւ սոցիալապես անապահովներ եւ համայնքի բյուջեից նրանց անունով գումար է դուրս գրվել:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ