Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատ արձակումը. «Սասնա ծռեր»

Սեպտեմբեր 03,2018 11:37

Հայաստանյան լայն հանրության համոզմամբ, ինչպես նաև ըստ ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 13011 զեկույցի հիման վրա 2012 թվականին ընդունված 1900 բանաձևի չափանիշների, Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է:

Այդ փաստը հաստատել է նաև Հանրապետության վարչապետը:

Հատկապես այսօր՝ հետհեղափոխական Հայաստանում, քաղբանտարկյալ Շ. Հարությունյանին անհապաղ ազատ արձակելու և նրան արդարացնելու հարցը չի կարող պայմանավորվել միայն համապատասխան ներպետական իրավական ընթացակարգերի սահմանափակությամբ և փորձել այդ հարցը լուծել ընդամենը նախկին բռնապետական ռեժիմի օրենքների կարգավորումներով: Անկախ ամեն ինչից, պետք է չմոռանալ, որ նա բանտարկվել է հենց այդ օրենքներով և այդ ռեժիմի դատարանով:

Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ խուսափում արդարության վերականգնումից:

Հատկապես հեղափոխական շրջանում, ի թիվս այլ բազմաթիվ հանգամանքների, դատապարտված անձը ազատություն կարող է ստանալ նաև արտակարգ հանգամանքներում: Որևէ անձ չի կարող ժխտել, որ թավշյա հեղափոխությունն իր պատմական նշանակությամբ արտակարգ հանգամանք էր Հայաստանի պետականության համար:

Հետևաբար իրավապահ համակարգը, մասնավորապես՝ ՀՀ Գլխավոր Դատախազությունը և Արդարադատության նախարարությունը, լիովին ազատ են արտակարգ հանգամանքի բերմամբ առաջնորդվելու միջազգային իրավունքի գերակայությամբ և դրան համահունչ մասով ու մեկնաբանությամբ կիրառելու ՀՀ օրենսդրության գործիքարանը և արդարացի լուծումներ տալու քաղբանտարկյալների ազատության հարցերին:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ պատասխանատու բոլոր կառույցներին կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատ արձակումն ու նրա նկատմամբ կայացված ակնհայտ ապօրինի դատական ակտի վերանայումը:

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Այո,դա ճշտություն է, այդ փաստը հաստատել է նաև Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    Բայց ինչու նա,Շանթն դուրս չի գալիս խուցից,չէ որ այդ հնարավորությունը նրան տրված է:Գուցե դուրն եկել է այն փառքը որին նա ձգտում էր:

    «Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարություն» մի գուցե դուք օգնեք Շանթին,բացատրեք որ ՀՀ-ում կարգ է փոխվել: «Սասնա ծռերը» նվեր ստացան վարչապետից,Ձեզ թողնելով իրավաբաննեի դատապարտմանը, քանի որ Ձեր պայքարը մեզ հետ միասին «Սերժի ռեժիմի» դեմ էր իսկ հիմա Սերժիկը չիք, դիմեցիք Նիկոլին, նա ասեց ԱՅՈ:
    Իսկ հիմա օգնեք Շանթին որ դռները բաց է թող դուրս գա,հակառակ որոշումն դա ապացույց է որ Շանթն դեմ է ժողովրդի հաղթանակին:Իսկ ով դեմ է այդ հաղթանակին նույն ՀՅԴ-ներն են եվ նույն ազգադավները:Չնայած որ նա նախկին դաշնակ է եղել,բայց նախկին դաշնակ ՉԻ լինում, բոլորն լ նույն սանրի կտորն են:
    Տեղ լինի՝ քոչեք գնաք ես ազգը պրծնի ձեզանից,իմացեք որ բաժակն լցվել է մի օր ձեր գլխին է ընկնելու պատից պոկված աղյուսն:

    Հիշեցման կարգով կարդացեք հանգիստ եվ խորը շունչ քաշեք:

    ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 13011 զեկույցի հիման վրա 2012 թվականին ընդունված 1900 բանաձևի չափանիշների, Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է:
    Ասենք թե դա իրավաբանորեն ճիշտ է:

    Բայց մի մոռացեք դա այն դեպքում է երբ երկրում չի գործում հետեվյալ ՀՀ Սահմանադրական կետը:

    Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

    Իսկ Սերժի իշխանությունը ՉԻ եղել ժողովրդին:

    Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

    Նիկոլն ժողովրդի դրած վարչապետն է,հիշեք…

    Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

    Շանթն բռնել է հանցագործություն ճանապարհն,օգնեք նրան «Սասնա Ծռեր»

    Այսօրվա վարչապետն գործում է ՀՀ սահմանադրության բոլոր կետերով եվ նա հանդիսանում է իր կառավարությունով ԺՈՂՈՎՐԴԻՆ:Մի սպասեք որ Նիկոլն ժողովրդի կամքին հակառակ գործողություն կատարի կամ էլ հրաման կտա,գրպաններտ լայն բացեք:

    Մի չոբանի փայտով, ծխախոտն բերնին,երեք չորս հոգով դուրս եկան Սերժի ռեժիմի դեմ թատերա-կրկեսային խաղերի, որի համար էլ պատժվեցին:

    Նույնիսկ անբարոյական է համեմատվել «Սասնա ծռե»-ի հետ:

    Ինչ է ուզածն ՀՀ քաղբանտարկյալ, ե թող գնա Սերժից էլ պահանջի:Այսօր կարգ է փոխվել իշխանության հետ միասին եվ ինչ որ անցյալ է միմիայն Շանթն կարող է դիմել դատարանին եվ պահանջել մի բան որ չկա:Իսկ նա ով դեմ է ժողովրդական շարժմանը եվ ուզում է մի նոր հեղափոխությւն, լինի դա անհատի կամ թե կազմակերպության կողմից հանցագործություն է:Իսկ Շանթն լավ գիտի որ չի հաղթի քանի որ սովորել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետում։
    Երբ որ նորից հայտնվեք իրավաբանների ձեռքը,հետո չասեք թե «քաղբանտարկյալ ենք» իմ պարտքն լինի Ձեզ հիշացնելու,որ «ակամա զուգահեռներ նկատեցիք վարչապետ Փաշինյանի և նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարմունքներում:

    Հեղափոխության հաջորդ քայլը բոլոր կուսակցությունների լիկվիդացումն է ժողովուրդն հոգնել է ձեր անբանութունից կամ կարելի է թողնել մի երկու հատ:
    Ամբողջ ազգով պետք է ստեղծագործենք,հարգենք ու սիրենք մեկս մյուսին եվ մեր սահմանները ամուր պահենք որ մեր մայրերը ու երեխանները ապրեն հանգիստ եվ ոչ թե բամբասենք Նիկոլից:
    Ամոթ է,մեր ազգը խելացի ազգ է եկեք միասին մի կուռ դառնանք եվ միասին դուրս գանք այս ճգնաժամից,այ դա կլինի տղամարդկություն եվ ոչ թե բամբասենք Շանթի հետ հավասար:

    ՈՒԺ ՈՒ ԽԵԼՔ մեր վարչապետին:

    1993-1994 թթ.Մարտակերտի հատուկ մոտո-հրաձգային գնդի նախկին հրամանատարություն

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930