Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ կառավարությունը աշխատում է Ազգային Ժողովի ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա։
Լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա եւ աշխատի մարդկանց սպասելիքները արդարացնելու ուղղությամբ. բարելավեր մարդկանց կյանքը, ամրապնդեր Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վարեր արդյունավետ արտաքին քաղաքականություն, զարգացներ ժողովրդավարությունը։
ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի։ Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
Ուզում եք երկա՞ր մնալ սաբոտաժի պատգամավոր, ապա բարի եղեք գոնե մի քիչ լուռ մնալ, պ. Աշոտյան: Այսպես թե այնպես՝ Ազգային Ժողովը պետք է շուտափույթ կերպով ինքնաաշոտյան լինի… 🙂
Ինչպես ասեց հարգելի Արա Պապյանը, շատ հաճախ նոր կառավարությանը քննադատում եք ձեր իսկ կողմից տապալված խնդիրների համար: Մատնանշեք գոնե մի ոլորտ, որտեղ դուք հաջողության եք հասել: Սոցիալ-տնտեսական իրավիճակ՝ աղքատություն, արտագաղթ, բնակտնտեսություն – խայտառակ վիճակ, աղբահանություն – խայտառակ վիճակ, արդարադատություն – իսպառ բացակայություն, գործնականորեն ոչ մի կառույց չի աշխատում և այս ցուցակը կարելի է շարունակել անվերջ: Ամենուր թալան և աչքակապություն: Բարոյա-հոգեբանական ճգնաժամ: Ձեր կողմից ստեղծված համակարգը հարկավոր է դատել և հայտարարել հակաժողովրդական: Եվ այսօր, հռչակելով ինքներդ ձեզ «ընդիմություն», բարոյական իրավունք եք վերապահում քննադատել նոր կառավարությանը: Մի մոռացեք, որ այս կառավարությունը ընդամենը 100 օր է կառավարում, իսկ դուք 20 տարի: Իհարկե, Պաշինյանը ձեր դպրոցը չի անցել, խարդավանքների մասնագետ չէ: Նա, պարզապես, որպես հմուտ քաղաքական տեխնոլոգ, կաթի սերի պես հավաքեց ձեր արածների և չարածների հետևանքով, ժողովրդի մոտ առաջացած զզվանքն ու ընդվզումը և ուղղեց այն տրամաբանական ուղղությամբ: Ես, որպես քաղաքացի, պատրաստ եմ համակերպվել լոլիկի և ձմերուկի թանգացած գների հետ, որն այսօր դարձել է ձեր հիմնական փաստարկը, պատրաստ եմ համակերպվել շատ ու շատ զրկանքների հետ, միայն թե Փաշինյանը և առողջ ուժերը ժամ առաջ կարողանան հանել մեր երկիրը այս իրավիճակից: Հազար ամոթ Ձեզ և Ձեր նմաններին:
Տեղ լինի՝ քոչեք գնաք ես ազգը պրծնի ձեզանից,այ…