Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի սահմանափակ պատասխանը բանտից վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Սեպտեմբեր 02,2018 22:55

Տեղեկանալով, որ վարչապետ Փաշինյանը իր հանրային ելույթում անդրադարձել է իմ առ այսօր բանտարկված լինելու փաստին, ակամա զուգահեռներ նկատեցի վարչապետ Փաշինյանի և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի վարմունքներում:

Սերժ Սարգսյանը 2014 թ-ին ԱՄՆ-ում հրապարակայնորեն ինձ մեղադրեց՝ համարելով հանցագործ, լավ գիտակցելով, որ ես գտնվելով իր հետ անհավասար պայմաններում, ի վիճակի չեմ իր խոսքին համարժեք պատասխանել բանտից: Իհարկե, ես նրան կարողացա պատասխանել,քանի որ նրա խոսքը համընկել էր մեր դատական նիստերին հետ:

Այսօր վարչապետի կողմից ինձ ուղղված կշտամբանքին համարժեք պատասխանելու որևէ հնարավորություն չունեմ: Ցավոք դատական նիստեր էլ չկան: Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ ինձ հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու: Այսպիսի հնարավորությունը կլինի արդարացի և բարոյական: Սա կապահովի խոսքի ազատության որոշակի հավասար պայմաններ: Ես իհարկե ինքս կհրավիրեի լրագրողներին՝ վարչապետի հանրային խոսքին պատասխանելու համար և իր միջամտությունը չէի խնդրի: Բայց քանի որ նախկին դառը փորձը ունեմ, ուստի ստիպված եմ դիմել իրեն:

Հ.Գ. 2008 թ մարտի մեկի գործով ես գտնվում էի ԿԳԲ-ի բանտում. դիմեցի բանտապետ Խլղաթյանին՝ խնդրելով ինձ թույլ տալ հանդիպում լրագրողների հետ՝ նշելով որ օրենքը թույլ է տալիս: Խլղաթյանը ոչ թե ծիծաղեց, այլ քրքջաց, ասելով.

– Շա՛նթ, ով-ով, դու լավ գիտես, որ դա անհնար է: Այս բանտը 1930թ-ից գոյություն ունի, ու այդպիսի բան երբեք չի եղել ու չի լինի, իսկ դա թույլատրող օրենքը ձևի համար է:

Հ.Գ.2 Նմանատիպ մերժում ստացել ենք ես ու Վարդան Վարդանյանը, երբ 2015 թվին դիմեցինք «Վարդաշեն» ՔԿՀ պետին՝ լրագրողների հետ հանդիպելու հարցով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    1988 թվականին «Կանչ»-ը վերանվանվել է «Հայ երիտասարդաց դաշնակցություն» կազմակերպության, որն առաջնորդվում էր Նժդեհի ցեղակրոն գաղափարներով Շանթի ղեկավարությամբ:
    Եթե մի պահ ետ նայենք ապա բոլոր տականքները, նախկին ազգադավ դաշնակներից են:
    Ռուբեն
    Նաիրի
    Շանթ
    Նժդե
    Չեմ խորանում:Ինչպես ասել են, նախկին դաշնակ չի լինում բոլորն էլ գործում են տարբեր ծրագրերով , բայց դաշնակի հոգով:Իսկ հայ ազգն հոգնել է ձեզանից:

    Այսօր Շանթն դեմ է ոչ թե Նիկոլին եվ կառավարությանը այլ դեմ է մեր ժողովրդի հաղթնակին, քանի որ մերժոմ է Նիկոլին:Իսկ Նիկոլն ժողովրդի ընտրած վարչապետն է:Դա նույն վարկածն է որ իր ամուսնուն սիրահարված կինը, իմանալով որ իր ամուսնու կյանում հայտնվել է մեկ ուրիշ կին եվ նա խանդում է ամուսնուն:Շանթն ու մնացածները խանդում են Նիկոլին իր գաղափարների համար:
    Շանթն ուզում էր չոբանի փայտով,ծխախոտն բերանին Սերժին հեռացնել,նույնն էլ մնացածն:Բայց դա չստացվեց եվ այստեղ հարց է ծագում…
    «Դուրս գա խուցից ինչով զբաղվի» բացի շարունակելով նժդեի գաղափարն:

    1935 թ-ին լույս ընծայեց «Ամերիկահայությունը – Ցեղը և իր տականքը» աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային։
    Ամենամեծ ՀԱՅ տականքը եղել է նժդեն ատելով հային, բայց սիրելով միմիան իրա «ԵՍԸ» միչեվ իր կյանքի վերջը, հանգստանալով ԿԿԲ-ի նկուղում, որպես փորձ, հավաքելով իր նման տականքների ֆաշիզմի դրոշի ներքո հարձակվել Հայաստանի վրա:

    «Գիտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ» որպիսզի փրկի կնոջն ու զավակին,ասել է նժդեն:Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ, 1944 թ-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է։ Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946 թ-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948 թ-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության:
    Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։

    1946 թ-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից Երևան ուղարկլու միակ նպատակն էր պարզելու թե ինչ եղավ Անիի պեղումնեի հարստությունը:Գուցե տեղյակ էր Լեվոն Հայրապետյանը նժդեյի բարեկամը, որ զոհ դարձավ որպես նժդեական շարժման հովանավորող:
    Շանթն ազատվելուց հետո նորից կփորձի հեղափոություն անել, այս անգամ ՀԱՅ ժողովրդի դեմ,նժդեական տականքների հետ.
    Շանթի միակ փրկութունը ԱԱՆ ներքնահարկում երկարատեվ հանգստանալն է:

    ՀՊԿ Հայկական Պետությունների Կուսակցություն

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930