Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․«Էներգետիկ ոլորտի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրվում է»

Սեպտեմբեր 02,2018 21:50

Էներգետիկ ոլորտում սակագների նվազեցման հնարավորությունն ուսումնասիրելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ. այն նաեւ ուսումնասիրում է սակագների հիմնավորվածությունը։

Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ պատասխանելով օգտատերերից մեկի՝ ՀԱԷԿ-ի մասին հարցին, ասաց․«Ինձ զեկուցել են, որ այնտեղ 500 աշխատող կա, որոնք հավելյալ հաստիքներ են: Նրանք աշխատավարձ են ստանում: Նախկին իշխանությունները մարդկանց աշխատանքի են տեղավորել ընտրությունների համատեքստում, ու այդպես է պրոբլեմն առաջացել»։

Փաշինյանը վստահեցրեց՝ այդ «հավելյալ» աշխատակիցներին չի կարելի գրչի մի հարվածով ազատել աշխատանքից, որովհետեւ սոցիալական խնդիր կառաջանա։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930