«Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը թավշյա հեղափոխությունը կազմակերպած ուժերի դաշինքն է». այս մասին այսօր ասաց վարչապետ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Փաշինյանի խոսքերով՝ այս ընտրությունը նոր կառավարության եւ թավշյա հեղափոխության առաջին քննությունն է։ Ըստ վարչապետի, քաղաքացիները, որոնք ցանկանում են աջակցել հեղափոխությանը, պետք է քվեարկեն «Իմ քայլը» դաշինքին։
Երեւանի ավագանու ընտրություններն, ինչպես ասաց Փաշինյանը, Ազգային ժողովի ընտրությունների նախերգանքն է։ Փաշինյանը հուսով է, ինչպես ինքն ասաց՝ քաղաքացիներն իրենց հուժկու մասնակցությամբ հօդս են ցնդեցնելու այն մտահոգությունը, թե ինչ է լինելու մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ։
«Մտադիր եմ օրենքով չարգելված ձեւերով մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարծում եմ, անհավանական թվացող հեղափոխությանը սազական և այսօրվա իրավիճակին համահունչ, այդ թվում, իրական ժողովրդավարական կլիներ, եթե օրենքով չարգելված անհավանական ուղիներ գտնվեր և ՔՊ-ի կողմից քաղաքապետի մի քանի թեկնածուներ առաջարկվեր կամ աջակցվեր: Իսկ հիմա ստացվում է անելանելի իրավիճակ կամ պարտադրանք այն բոլորիս համար, ովքեր հարգում և գնահատում են փաշինյանական կարծիքն, այդ թվում, հեղափոխական թիմին աջակցման անհրաժեշտությունը, սակայն դեմ են ՔՊ-ի առաջադրած միակ թեկնածուին:
Չէ՞ որ կարող է սխալվել նաև փաշինյանական ՔՊ-ն: