Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Ավելի շատ մարդ է վերադարձել, քան մեկնել»

Սեպտեմբեր 02,2018 21:32

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքում ուղիղ եթերով պատասխանեց օգտատերերի հարցերին։ Նա նաեւ ներկայացրեց մայիսի 8-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունից մեկնածների եւ ժամանածների թիվը։ Փաշինյանը վստահեցրեց՝ նշված ժամանակահատվածում ավելի շատ մարդ է վերադարձել, քան մեկնել։ Ըստ այդմ՝ վերադարձածների թիվը կազմում է  22 954։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, ըստ Փաշինյանի, մեկնածների թիվը 404-ով գերազանցել է վերադարձածների թվին։

Վարչապետը խոստացավ շարունակել հետեւել այդ վիճակագրությանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարծում եմ, բոլոր նրանք, ովքեր եղել և մնում են հավատարիմ իրենց արդարամիտ սկզբունքներին, այսօր ծանր օրեր են ապրում, քանի որ մի կողմից հասկանում են այն ծանր բեռը, որն ընկել է Նիկոլ Փաշինյանի ուսերին, իսկ մյուս կողմից չեն կարողանում արդյունավետ աջակցություն ցույց տալ այդ բեռը թեթևացնելու և նրա գլխավորած հեղափոխության իրական հաղթանակի համար: Այդ իմաստով, այսօր մեզ մոտ հսկայական հնարավորություն է ստեղծվել ցանկացած աջակցություն կենտրոնացնել կառավարության ձեռքում: Երեկ կամ քսան տարի առաջ այդպես չէր՝ այսօր մեր հասարակության գերակշռող մասը վստահում ենք կառավարությանը և նրա ղեկավարին ու պատրաստ ենք համագործակցել նրա հետ: Ես կրկնում եմ համագործակցել, այլ ոչ թե միայն պարբերաբար հավաքվել Հանրապետության հրապարակում և կրկնել, որ սատարում ենք կառավարությանը:
    Ահա այդ համագործակցությունն է, որն, իմ կարծիքով, չի ապահովում հեղափոխական թիմը: Սա ասում եմ նաև սեփական փորձից, երբ ԳԽ պատգամավորներների մի մեծ խմբով նախաձեռնեցինք որպես կամավորներ լծվել նման համագործակցության՝ արհամարվեցինք, գուցե կառավարության ծայրաստիճան փնթի աշխատակազմի գործունեության մեղքով, ինչն այդքան էլ մտահոգիչ չէ: Առավել մտահոգիչ է այն, որ հեղափոխական թիմի քաղաքապետի թեկնածուն, այսինքն, պետության համարյա երկրորդ-երրորդ դեմքին հավակնողը մեր հասարակությունը բաժանում է սև և սպիտակի: Եվ որքան էլ նա փորձում է արդարանալ, չի էլ հասկանում, որ նույնն է կրկնում: Ինչը հասկանալի է, քանի որ այսօր տպավորություն է ստեղծվում, որ հենց նման պատահական կամ ոչ պատահական «քաղաքական գործիչների» շնորհիվ է, որ մեր հասարակությունը կարծես բաժանվում է տարաբնույթ մասերի՝ ջահելների և ահելների, ՔՊ-ականների և մյուսների, հեղափոխականների և հակահեղափոխականների…
    Ահա հենց դրանից էլ փորձում են օգտվել ավազակաիշխանության մնացորդները…Այնպես որ, ինչպես ասում են, օր առաջ կառավարությունը պետք է փոխադարձի այն արժանի վստահությունն, ինչպիսին, որ ինքը կամ ավելի ճիշտ իր ղեկավարն ունի հասարակության գերակշռող մասի կողմից:

    Ռուբեն Թորոսյան
    ՀՀ ԳԽ պատգամավոր, Նախագահության անդամ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930