«Մոտ ապագայում ծրագրված է իմ այցը Մոսկվա»,-քիչ առաջ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրեց, որ այդ այցի շրջանակներում հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ «Վլադիմիր Պուտինի հետ սա մեր երրորդ հանդիպումն է լինելու։
Վստահ եմ, որ մանրամասն կքննարկենք մեր օրակարգին վերաբերող շատ հարցեր, եւ կգտնենք լուծումներ։ Չեմ ուզում պնդել, որ բոլոր հարցերի լուծումները կգտնենք, բայց վստահաբար ասում եմ, որ մեր հարաբերությունները բնականոն ընթանում են»։ Ռուսաստանի հետ այդ հարաբերություններն ըստ վարչապետի, կրում են նորմալ, աշխատանքային բնույթ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ