Ջամայկացի արագավազորդ, օլիմպիական ութակի չեմպիոն Ուսեյն Բոլտը ֆուտբոլային առաջին հանդիպումն է անցկացրել Ավստրալիայի «Սենթրալ Կոստ Մարիներս» ակումբի կազմում: «Սենթրալ Կոստ Սելեկտի» հետ ընկերական խաղում, որն ավարտվել է առաջինի հաղթանակով 6:1), Բոլտը նորամուտն է նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում:
Խաղադաշտում 20 րոպե անցկացրած օլիմպիական չեմպիոնը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով, եւ դեռեւս հայտնի չէ՝ ակումբը նրա հետ պայմանագիր կկնքի՞ արդյոք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
A moment in sporting history is made. @usainbolt, the footballer, steps onto the pitch in Yellow & Navy. ⚡️ #CCMFC #ALeague pic.twitter.com/3j9ZuEvTsf
— Central Coast Mariners (@CCMariners) August 31, 2018