Այսօր`սեպտեմբերի 2-ին, ժամը 19-ից Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի սահմանագոտում եղել են ադրբեջանական կրակոցներ: Դրանից հետո, հավանաբար, ադրբեջանական կրակոցների հետեւանքով Ոսկեվան գյուղի սահմանագոտում հրդեհ է բռնկվել, որը մինչեւ հիմա շարունակվում է:
Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել է մեր պաշտպանական դիրքերի վրա,նաեւ մի քանի լուսածիր գնդակներով կրակել Բաղանիս գյուղի վրա, որոնք գյուղին վնաս չեն պատճառել:
Նա հայտնեց, որ ժամը 20.40-ի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն այդ հանգստությունն ամեն պահ կարող է խախտվել :
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ