Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր ելույթ է ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին։
«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ , այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ որ ամբիցիաներ չունի»,- ասել է Մարությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն ասել է, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար։
Հայկ Մարությանն ասել է, որ ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է՝ «Նույնիսկ կարող եմ ասել մեր թիմի դեմը խաղ չկա»։ «Բայց հարգելիներս, երևանցիներս, հարազատներս, առանց ձեր մասնակցության, առանց ձեր ակտիվ մասնակցության մենք ոչ մի բանի ենք հասնի։ Կներեք, որ այսպես եմ ասում, այսուհետ ձեր պարտականությունն է ձեր կյանքի 20 տոկոսը նվիրել հանրային շահերին, նվիրել հանրությանը։ Միայն այսպես մենք կարող ենք հաջողություն ունենալ»։
Մարությանը որպես դժվար պայմաններում հաջողություն հասնելու օրինակ նշել է 1945թ․-ի Գերմանիան՝ ասելով, որ գերմացիները կարողացան վերականգնել ավերված երկիրը։ «Մեր Երևանը շատ վատ վիճակում, զրոյական չէ, մինուս է։ Բայց ես վստահ եմ, եթե գերմանացիները կարողացել են, իսկ իրենք էլ են մարդ, մենք էլ ենք մարդ, մենք բոլորս մսից արյունից ենք․․․ եթե իրանք կարողացել են, մենք անհնար է չկարողանանք, դա բացառվում է, մենք չենք դիտարկում այդ տարբերակը։ Մենք մեր քաղաքը այնպիսի քաղաք ենք սարքելու, որ գերմանացիները գնանք պատմեն իրենք մոտ մեր քաղաքի մասին»։
https://www.facebook.com/433673097118260/videos/518011375290174/?hc_location=ufi
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Նախորդներն էլ էին ասում. «Մեր դէմ խաղ չկայ»: 🙂
Հայկ, ավելի օրիգալ չես կարող լինել? Հանրապետականների տգեղ խոսքերը չեն գեղեցկացնում ոչ քեզ ոչ էլ քո քաղաքական թիմին, ու իսկապես մի քիչ մտահոգիչ է նման արտահայտությունը:
Շատ եմ ափսոսում, որ Նիկոլ Փաշինյանի թիմում նման «քաղաքական գործիչներ» են հայտնվել, այն էլ կարևորագույն ցուցակի առաջին համարում: Միայն այս ելույթի համար, որի հիմնական դրույթներն (սպիտակ ու սև, խաղ չկա…) ակնհայտ անհամատեղելի են թավշյա հեղափոխության գաղափարախոսությանը, այդ պարոնը պետք է մեկուսացվի փաշինյանական թիմից: Ավելին, որպեսզի «խելքը գլուխը հավաքի», հերթական այս չծառայած «հեղափոխականին» և ինքնասիրահարված արվեստագետին հարկ է գործուղել հայկական բանակ, որ իր սահմանադրական պարտքը կատարելուց հետո միայն իրեն իրավունք վերապահի ուրիշներից պահանջել նրանց սահմանադրական պարտավորությունների կատարումը:
Ռուբեն Թորոսյան
ՀՀ ԳԽ պատգամավոր, Նախագահության անդամ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/09/02/978386/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից