Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը պետք է կազմի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը. Արման Թաթոյան

Սեպտեմբեր 02,2018 19:42

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձն

Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ

Արցախը պետք է կազմի քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը: Առանց ջանք խնայելու այս նպատակի համար պետք է աշխատենք բոլորս:

Արցախի ժողովրդավարական ճանաչելիությանը նպաստելը դարձել է իմ աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը:

Գլխավորապես լինելով ոչ հրապարակային՝ այս աշխատանքը նպատակ ունի քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ Արցախն իր ժողովրդավարական ինստիտուտներով ու խթանել միջազգային իրավապաշտպան ներգրավվածությունը: Այս գործունեությունն անկախ է քաղաքական որևէ ազդեցությունից և իրականացվում է բացառապես իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ օգտագործելով Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային բարձր հեղինակությունը:

Չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակն ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության վրա:

Շնորհավորում եմ արցախցիներին և ողջ հայությանն համահայկական այս տոնի առթիվ:

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930