Նորանկախ արդի Հայոց պետականությունը բոլորեց իր 27-ամյակը: Հայ ժողովրդի միասնական ջանքերի և զոհողությունների արդյունքն այսօր անշրջելի իրողություն է՝ Հայկական միասնական պետականություն շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով:
Սակայն դեռ արթուն է ներքին թշնամին, որն ամեն գնով փորձեց թուլացնելով, գործարքներ կնքելով և հանուն ապօրինի իշխանության պահպանման՝ տարածքային զիջումներ պարտադրել Հայկական պետականությանը: Մենք պայքարեցինք, թույլ չտվեցինք ո՛չ արտաքին և ո՛չ էլ ներքին թշնամուն՝ զավթելու ազատագրված մեր սուրբ հողը:
Հայկական պետականության անվտանգությունը, տարածքային ամբողջականության վերականգնումը և իր Հայրենիքում հայ ազգի իրավունքների իրացումն այսօր թելադրում են նաև արդի Հայկական պետականության քաղաքական կառուցվածքի փոփոխություն, որի իրագործումը պետք է սկսվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում մեր ազգի բոլոր հատվածների, այդ թվում՝ արցախցիների մասնակցությամբ (ընտրելու և ընտրվելու) իրավունքի իրացմամբ:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շնորհավորում է աշխարհասփյուռ հայությանը՝ Հայկական պետականության հիշարժան տոներից մեկի առթիվ՝ միևնույն ժամանակ ազդարարելով, որ սպասվելիք Հայոց խորհրդարանի համապետական ընտրություններում արցախցիների մասնակցությունն անկախության և անվտանգության կարևոր գրավականն է:
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
02 սեպտեմբերի 2018
Երևան