Այս տարիների ընթացքում մեր Արցախի գոյատևումն ապացուցում է, որ նրա հիմքերը բավականին ամուր են դրված:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
«Արցախի Հանրապետությունը գոյատևելու է ընդմիշտ, քանզի կա հայոց բանակը և ժողովրդի կամքը՝ ապրել ազատ, անկախ հայրենիքում: Անկախությունը դա բացարձակ արժեք է և բավականին մեծ առավելություն է տալիս մեր ժողովրդին»,- ասաց Մ. Հակոբյանը:
Նա նշեց, որ այս 27 տարիների ընթացքում կարևոր ձեռքբերումներից են ազատ քաղաքացի, պետություն և հզոր բանակ ունենալը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ
Գոյատևում բառը նտեղին չի օգտագործված:Արցախը կայացել ու զարգանում է, բայց պետք է էլ ավելի լավ աշխատել…Թալիշ գյուղում կատարված սխալները պետք է վերացնել և բացառել նման կրկնությունները: