Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ կառավարության մի խումբ անդամների՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։
Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը եւ մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ