Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ, որովհետև սա մեր ողջ հայության հպարտության օրն է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ունեմ երկակի զգացողություններ, որովհետև հոգիս լցված է հպարտությամբ և ուրախությամբ: Սակայն այս պահին գտնվելով այս հուշահամալիրում չես կարող չմտածել, որ այս հաղթանակը և ապագայի նկատմամբ ունեցած վստահությունը շատ թանկ գնով է ձեռք բերվել»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Նախագահը նշեց, որ բավական է անցնել այս հուշահամալիրով՝ տեսնելու, թե որքան հպարտ երիտասարդներ են իրենց կյանքը տվել այսօրվա համար:
«Սակայն ուզում եմ իմ խոսքը ավարտել ուրախությամբ, վստահությամբ, քանի որ այս տղաներն իրենց կյանքն իզուր չեն տվել: Տվել են նրա համար, որպեսզի ամբողջ աշխարհով սփռված ողջ հայ ժողովուրդը կարողանա կառուցել հպարտ, հզոր և ուժեղ հայրենիք: Սա օր է, որը հնարավորություն տվեց մեզ կառուցել մեր ապագան»,- նշեց նախագահը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ