Սեպտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ավան Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 1 շենքի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Նոր Նորքի 9-րդ զանվածից դեպի 8-րդ զանված տանող ճանապարհի մոտակայքում այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ, Վերին Ջրաշեն թաղամասի ամառանոցների սկզբնամասում՝ մոտ 2000 քմ, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում՝ 4 հա, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին՝ մոտ 60 հա, Եղվարդ-Մրգաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ երկաթգծի մոտակայքում` մոտ 15 հա, Արարատի մարզի Դեղձուտ գյուղում՝ մոտ 1600 հակ անասնակեր և ջերմահարվել՝ 3 պտղատու ծառ, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի նախկին հիվանդանոցի շենքի
մոտակայքում գտնվող սարալանջին՝ մոտ 3000 քմ, Սրաշեն գյուղի մոտակայքում՝ 15 հա, Հալիձոր գյուղում՝ մոտ 61 հա, Առաջաձոր գյուղի ճանապարհին՝ մոտ 700 քմ, Նորավան գյուղում՝ մոտ 4000 քմ, Խդրանց գյուղի դաշտերում՝ մոտ 35 հա, Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցում՝ մոտ 5000 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ալազի ձոր» կոչվող հանդամասում՝ մոտ 1.5 հա, Այրում համայնքի Պտղավան բնակավայրի սկզբնամասում՝ մոտ 1 հա, Բերդավան գյուղում՝ մոտ 4000 քմ, «Փորձադաշտեր» կոչվող տարածքում` մոտ 6 հա, «Հայվալվի ղաշ» կոչվող հանդամասում՝ մոտ 3000 քմ, Կոտայքի մարզի Հացավան գյուղի մոտակայքում՝ մոտ 470 հա, Զովունի գյուղի գերեզմանատանը՝ 200 քմ, Առինջ գյուղի «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում՝ 5000 քմ, Գեղադիր գյուղի սկզբնամասում՝ մոտ 1.5 հա, Լեռնանիստ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 4000 քմ, Հրազդան քաղաքի Գործարանային փողոցի վերջնամասում՝ մոտ 2 հա, Եղվարդ քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 400 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի
հարևանությամբ՝ մոտ 1.2 հա, Մարմաշեն գյուղում՝ մոտ 10 հա, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի աղբանոցի հարակից տարածքում՝ մոտ 5 հա, Աշտարակ քաղաքի կենտրոնական այգում` 300 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱԻՆ