Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը դատապարտյալներ Ն. Մ.-ի և Կ. Տ.-ի երեխաներին նվիրեց դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ բոլոր գրենական պիտույքները:
Տոնական օրն ամբողջական լինելու համար քրեակատարողական հիմնարկների կողմից վերոնշյալ դատապարտյալներին տրամադրվեց կարճաժամկետ մեկնում երեխաներին անձամբ առաջին դասարան ուղեկցելու նպատակով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին