Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող տարբեր հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ