Ինչպես արդեն տեղեկացրել ենք Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանն այսօր՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ տոնակատարություն-հյուրասիրություն էր կազմակերպվել երեխաների համար: Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ ավագանու թեկնածու, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանն էլ երեխաներին պաղպաղակ էին հյուրասիրում:
Հավաքվել էին տասնյակ երեխաներ, որոնց զվարճացում էին մուլտհերոսները:
Հարցին՝ ի՞նչ խնդիրներ է տեսնում կրթության ոլորտում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դուք բոլորդ լավ գիտեք, որ մեր կրթության ոլորտն ամենալավը եղել է խորհրդային տարիներին, որի համակարգն այսօր ԱՄՆ-ն օգտագործում, իսկ մենք Բոլոնիայի ծրագիրն ենք օգտագործում»:
Այնուհետև Գագիկ Ծառուկյանը հավաստիացրեց՝ էժան աշխատուժի վրա տնտեսություն չի զարգանա: Տնտեսական զարգացման ճանապարհ նա համարեց գիտությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ